տուն Լուրեր «Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստում դատապարտել է Ապարանում Ավինյանի պահվածքը. «Ժողովուրդ»

«Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստում դատապարտել է Ապարանում Ավինյանի պահվածքը. «Ժողովուրդ»

122
0

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.

«Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը:

Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը:

Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: