«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի համար կունենա նոր թեկնածու, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով Վահե Գրիգոյանի նամակին՝ Մակունցը նշեց, որ խմբակցությունը դեռևս չունի դիրքորոշում այդ մասով.
«Խմբակցությունն այս պահին չունի որոշում՝ ինչ ճանապարհային քարտեզով է շարժվելու, ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում լուծումներով ու առաջարկներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունվի Վահե Գրիգորյանի առաջարկը և չեմ բացառում, որ մենք ինքներս լուծման տարբերակով հանդես կգանք», — ասաց Մակունցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բնորոշել էր ճգնաժամային և նամակ գրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորներին` նշելով ճգնաժամի հիմքերն ու պատճառները: