տուն Լուրեր «Իմ քայլը» կառավարման մոդելի փոփոխության քննարկումներ չի ունեցել

«Իմ քայլը» կառավարման մոդելի փոփոխության քննարկումներ չի ունեցել

76
0

Պատեհ պահի կքննարկենք նաև կառավարման համակարգի փոփոխության առաջարկը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ անցկացնել սահմանադրական հանրաքվե և վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի:

«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»,- ընդգծեց Նազարյանը։

ԱԺ փոխնախագահը չհստակեցրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ խոսքը քաղաքական շատ կարևոր որոշման մասին է, և չի ցանկանում անձնական դիտարկումներ անել, քանի դեռ թիմային քննարկում տեղի չի ունեցել:

Նազարյանի խոսքով՝ թեև սահմանադրական փոփոխությունների մասին այս պահին բան չի կարող ասել, բայց  հստակ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինելու են Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում ու փոփոխվելու են։