Տավուշի մարզի զարգացման և, առավելապես, սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում տնտեսական կյանքն աշխուժացնելու, առավել գրավիչ գործարար միջավայր ստեղծելու ու ներդրումներ ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին կմասնակցեն արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու այլ խմբեր։ Համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզպետարանում։
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Տավուշի մարզպետարան հետևյալ կոնտակտային տվյալներով՝ (0263) 40045, էլ․հասցե՝ [email protected]: