ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն, ԱԺ նիստում խոսելով իրենց ներկայացրած արտահերթ քննարկումների մասին, ասաց.
«Ընդդիմությունն, օգտվելով արտահերթ քննարկում նախաձեռնելու իր իրավունքից, 44 ստորագրություններից ավել ստորագրություններով ներկայացրել է երկու հարց`հայտարություն Հայաստանում ճգնաժամի մասին, ինչպես նաև ընտրանական օրենսգրքի փոփոխության ընթացակարգերի հետ: Ընդդիմությանը ներկայացված են ևս չորս հարց` ներկայցաված կառավարությունից, որոնք անհետաձգելի են համարվել, բայց կա երեք ամիս ժամկետ, որ այդ որոշումներն ընդունվեն: Ըստ կանոնակարգի մասին օրենքի` ԱԺ նախագահը լիազորություն չունի հարցերի հաջորդականություն սահմանել, մեզ համար ակնհայտ է, որ ընդդիմության կողմից ներկայացված հարցերն ունեն առաջնայնություն:
Խնդրում ենք Ձեր տեսակետը»:
ԱԺ նախագահն արձագանեք.
«Խնդրում եմ իմ իրավունքների որոշողը չլինեք: Կքննարկենք այնպես, ինչպես կանոնակարգն է որոշում»: