տուն Լուրեր Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ զոհված գնդապետ Վանոյանը

Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ զոհված գնդապետ Վանոյանը

89
0

Համաներումը հումանիստական ակտ է, և որևէ մեկը չի կարող համաներման ակտին դեմ լինել, և ես ողջունում եմ առհասարակ համաներում հայտարարելու գաղափարը. այստեղ իմ և մեր սիրելի իշխանության կարծիքները համընկնում են: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Չնայած նա օրենսդրական ակտին կողմ էր, բայց որոշակի վերապահում ուներ. «ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա. որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած զինվորի վրա հարձակման միջև: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր մեզ: Այսօր ի՞նչ աչքերով ենք նայելու նրա ընտանիքին, երբ ՊՊԾ-ն գրավողներին համաներմամբ ազատ ենք արձակում»:

Շարմազանովը հայտարարեց, որ իր հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ Վանոյանը, ով մինչև վերջին պահը Հայաստանի Հանրապետության շահն է պաշտպանել: