Այսօր Աժ առջև բողոքի ցույց էին կազմակերպել հղիներ և ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մայրեր: Նրանք դժգոհում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից:
«Լսումներին ներկայացնելու ենք մի խումբ կանանց մտահոգությունները: 15 հոգով ենք մտնելու Աժ շենք, բայց տեսնենք, թե մեզանից քանիսին կընձեռնվի խոսքի իրավունք: Մենք պնդելու ենք, որ ոչ մի փոխզիջման գնալու կարիք չկա, օրենքի այս նախագիծն անպայմանորեն պետք է հետ կանչվի: Որովհետև մեր այս պայմաններում չի կարելի մտնել առանց այն էլ քիչ թիվ կազմող աշխատող կանանց գրպանը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից ՆելլիԳյուրջյանը: