տուն Աշխարհ I’ll be back. Ստալինի նկարով մեծ պաստառը Ռուսաստանում (լուսանկար)

I’ll be back. Ստալինի նկարով մեծ պաստառը Ռուսաստանում (լուսանկար)

388
0

ԽՍՀՄ նախկին ղեկավար Իոսիֆ Ստալինի ծննդյան օրվա կապակցությամբ ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Բալախնա քաղաքում 350 քառակուսի մետր մակերեսով պաստառ է փակցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Պաստառի վրա հայտնի կինոհերոս Տերմինատորի ոճով, սև ակնոցներով պատկերված է Իոսիֆ Ստալինը, իսկ պաստառի ստորին հատվածում գրված է կինոհերոսի հայտնի արտահայտությունը՝  I’ll be back (խմբ. «ես կվերադառնամ»):

Նշենք, որ պաստառը փակցվել է Բալախնա քաղաքի «Ռեալ ինվեստ» ձեռնարկատիրական ընկերության պատին: Պաստառի արժեքը 560 000 ռուբլի է: Այն պատրաստվել է «Ռեալ ինվեստ» ձեռնարկատիրական ընկերության տնօրեն Լեվ Տարաբարինի անձնական միջոցներով:

Բալախնայի շրջանային ղեկավար մարմնում նշել են, որ պաստառը երևում է փողոցից, ինչը դժգոհություններ է առաջացնում մարդկանց մոտ, մանավանդ՝ «վերադառնալու» մասին գրվածքի մասով: Մարդիկ սոցիալական կայքերում արտահայտում են իրենց դժգոհությունը:

Լեվ Տարաբարինը նշել է, որ դա իր սեփական տարածքն է՝ փակված ցանկապատով, և ինքը չի պատրաստվում հանել պաստառը: