Մալթայի իրավապահները ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների և հոլանդացի քրեագետների օժանդակությամբ շարունակում ենհետաքննել երկրի թերևս ամենահայտնի լրագրողներից մեկի` Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը:
53-ամյա լրագրողը, ով հայտնի էր իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, զոհվել է հոկտեմբերի 16-ին՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:
Գալիցիան բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում էին այդ մեղադրանքները:
Լրագրողի բացահայտումների արդյունքում պարզվել էր, որ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային: