Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում,որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների միջնորդությամբ ավարտվել է պաշտոնական Բաքվի համար ոչ ընդունելի ձևակերպումներով…Ամենակարևորը՝Բաքվին չհաջողվեց առաջ տանել “ազատագրեք բոլոր օկուպացված տարածքները,այդ թվում նաև Ղարաբաղը և նոր կսկսենք բանակցությունները” թեզը…Բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը հայտնել է,որ կողմերը համաձայնել են զինադադարը պահպանել այն տեսքով,որը ձեռք էր բերվել դեռ 1994-95 թթ-ին…Հիշեցնեմ,որ Ադրբեջանի տեսակետները Վիեննայում տեղի ունենալիք բանակցությունների պահով France 24 հեռուստաընկերությանը հայտնել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը,որը ոչ միայն կրկնել է “օկուպացված տարածքների ազատագրման մասին” անգիր արած նախադասությունը,այլև “մոռացության” տալով 1994-95 թթ-ի զինադադարի մասին համաձայնություններն առաջ էր տանում ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի բանակների Գլխավոր շտաբների պետերի համաձայնությունները զինադադարի վերահաստատման մասին,որը փորձում էր ներկայացնել որպես նոր համաձայնագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև…
Ըստ Լավրովի,կողմերը նաև համաձայնել են հետաքքնել զինադադարի խախտման դեպքերը՝մի բան,որը մինչ այսօր բացարձակ չէր ընդունվում Բաքվի կողմից,որը երբեք էլ չի թաքցրել,որ հենց ինքն է զինադադարի խախտման և բազմաթիվ զոհերի մեղավորը…
Ինչպես երևում է Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ նախագահը բավական “պարզ” և կոշտ հասկացրել է լղոզված,անհասցե և անատամ հայտարարություններով հանդես եկող համանախագահներին,որ Հայաստանի համբերության բաժակը լցվել է,որի հետևանքները կարող են բավական ծանր լինել ոմանց համար…Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում Ադրբեջանը տանուլ տվեց…Ադրբեջանին չհաջողվեց շանտաժի և ապրիլյան կարճատև պատերազմից հետո ուժեղի դիրքերից հանդես գալ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում…Սակայն այս փաստը չպետք է հանգստացնի ՀՀ-ին և Արցախին…Համոզված եմ,որ Բաքվի դիվանագիտական այս “նահանջը” տակտիկական է և ժամանակավոր…Հիմնականում պայմանավորված է իր գլխավոր դաշնակից Թուրքիաի ներքաղաքական լարված իրավիճակով,քանի որ Էրդողանը հիմա զբաղված է Դավութօղլուի “ժառանգության” հարցով,երկրի արևելքում սաստկացող քաղաքցիական պատերազմով,Եվրամիության հետ անհաջող ընթացող բանակցություններով և այլն…Բացի այդ Իլհամ Ալիևը չի ցանկանում իր դեմ տրամադրել Մինսկի խմբի համանախագահ երկրներին,որոնց անգործության շնորհիվ էլ ապրիլի սկզբին բլից կրիգ փորփեց ձեռնարկել Արցախի դեմ՝թքած ունենալով Մինսկի խմբի համանախագահների և “միջազգային հանրության” կոչվածի կարծիքների վրա…
Այս ընթացքը պաշտոնական Երևանը պետք է օգտագործի մեր բանակներն արդիական զինտեխնիկայով վերազինելու համար,քանի որ Ադրբեջանը խաղաղ պայմաններում երբեք չի հրաժարվի իր անիրականանալի նկրտումներից…Բաքվին միայն կարելի է պարտադրել,ինչպես դա եղավ 1994 թ-ին…
Հ.Գ.Այն,որ բանակցությունները Վիեննայում ընթացել են Բաքվի համար ոչ ընդունելի ձևակերպումներով հաստատում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները,որոնք ոչ մի ազերի պաշտոնյայի,քաղաքագետի կամ վերլուծաբանի կարծիք դեռ չեն հրապարակել…Պետք է ինչ-որ բան հնարել…Սպասում են Ալիևի աշխատակազից իջեցվող հրահանգներին,թե ինչպես այս ամենը ներկայացնել Բաքվի դիվանագիտական հաղթանակ…
Գագիկ Համբարյանի ֆեյեսբուքյան գրառումը: