տուն Հասարակություն Իրավական «Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենը աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3...

«Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենը աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար դոլար

135
0

Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին Հայաստանի ոստիկանության Իջևանի բաժնում Հայաստանի Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ «Իջևան» ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:

Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: