տուն Լուրեր Իգնատի Առաքելյանն ընդունել է Մոհամմեդ Հաջ Իբրահիմին

Իգնատի Առաքելյանն ընդունել է Մոհամմեդ Հաջ Իբրահիմին

94
0

22712310_1736249729731971_6196597139140919748_o.thumb

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե’ պետական, և թե’ մասնավոր հատվածի ներգրավմամբ:

Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն: