«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է կարիերան ավարտելուն, վստահեցնում է պորտուգալական Record պարբերականը:
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում (2:1) 35-ամյա հարձակվողը ծնկի վնասվածք էր ստացել:
Շվեդ ֆուտբոլիստի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է, ինչի պատճառով նա ստիպված կլինի 8-9 ամիս բաց թողնել:
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը բոլոր մրցաշարերում 46 հանդիպման է մասնակցել, դարձել է 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: