Շվեդիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համալրել է իր երկրի միլիարդատերերի ցանկը: Այս մասին հայտնում է aftonbladet.se-ն:
Այս տարի 33-ամյա հարձակվողի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ շվեդական կրոնի սահմանագիծը, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել Շվեդիայի ամենահարուստ մարդկանց աղյուսակի 147-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Իբրահիմովիչը սկանդինավյան պետության առաջին մարզիկ միլիարդատերն է, ում կարողությունը գերազանցել է 10-անիշ գումարի սահմանագիծը: Ֆուտբոլիստի եկամտի հիմնական աղբյուրը շվեդական մեքենաշինական ընկերություններից մեկի գովազդներից ստացված հասույթն է: