IBM ընկերությունը, որն աշխարհում համակարգիչներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ արտադրող ամենահզոր ընկերություններից մեկն է, հայտնել է, որ պատրաստվում է գնել սեփական բաժնետոմսերը: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 15 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Տնօրենների խորհրդի որոշման համաձայն` ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերելու մինչև 20,6 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսեր:
Այս պահին IBM-ի շուկայական գինը կազմում է 199 մլրդ դոլար: Ընկերության ապրանքների վաճառքն ընկնում է 6 եռամսյակ շարունակ, ինչը զգալի նվազեցրել է վստահությունն ընկերության նկատմամբ: