Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման, Պաղեստինի Ինքնավարությունը հայտարարել է, որ ճանաչում է Տեխասը որպես Մեքսիկայի պետություն, քանի որ այն բռնազավթված է Միացյալ Նահանգների կողմից 1840-ականներին. հաղորդում է The Beaverton պարբերականը:
«Ռիո Գրանդեից դեպի հյուսիս և արեւելք ընկած տարածքը շատ կարևոր է մեքսիկացիների համար: Երբ ամերիկացի վերաբնակները եկել և իրենց հետ ստրկություն են բերել, Մեքսիկան վերահսկում էր այդ հողերը»,- նշել է Պաղեստինի ներկայացուցիչը:
Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի խոսքով՝ այդ քայլը մեքսիկա-ամերիկյան հարաբերությունների նոր մոտեցում է, և ինքը հույս ունի, որ այն կօգնի մեղմելու երկու երկրների միջև լարվածությունը:
Կարդացե՛ք նաև՝
Թրամփը բացել է դժոխքի դռները. Վաշինգտոնը մեն-մենակ է մնացել վրդովված Մերձավոր Արևելքի դեմ