տուն Լուրեր Ի՞նչ խնդիրներ կլուծի պրոբացիոն ծառայության ներդրումը. քննարկում

Ի՞նչ խնդիրներ կլուծի պրոբացիոն ծառայության ներդրումը. քննարկում

106
0

հհհ

Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում իր մեջ պարունակում է ռիսկայաին կետեր: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

«Կան տասնմեկ կետեր, որոնք ռիսկային են և մինչ Կառավարություն ուղարկելը, պետք է քննարկվեն և փոփոխվեն»:

Նրա խոսքով՝ դեռևս հստակեցված չէ, օրինակ, այն հարցը, թե ինչպես  է կարգավորվելու պրոբացիոն ծառայությանը հարցը քրեական օրենսգրքով: Հստակեցված չէ նաև, թե ովքեր են լինելու պրոբացիոն ծառայողները, ինչ մասնագիտական հմտությունների են տիրապետում և այլն…

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն էլ ասում է, որ ներդնում ենք պրոբացիոն ծառայություն, բայց ինքը համոզված չէ՝ իշխանությունները գիտեն, թե դա ինչ է իրենից ենթադրում:

«Ծառայությունը պետք է հագեցած լինի մասնագետներով, պետք է ունենա աշխատանքային գործիքներ, ծրագրեր, այլապես կստեղծվի ֆորմալ մի բան՝ առանց որևէ արդյունքի»,- նշեց Արման Դանիելյանը:

«Պրոբացիոն ծառայությունը նպաստելու է, որ հասարակության համար ոչ այնքան վտանգավոր անձը չհայտնվի բանտում: Այս ինստիտուտի ներդրումը մեծ ազդեցություն է ունենալու քրեական, արդարադատության բարեփոխումների մեջ»,- ասաց Սոցիալական արդարություն ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը: