տուն Լուրեր Ի՞նչ սեքս են նախընտրում հայերը. սեփական անկողնու մութ կողմերը. 18+ (գրառումներ)

Ի՞նչ սեքս են նախընտրում հայերը. սեփական անկողնու մութ կողմերը. 18+ (գրառումներ)

633
0

«Մենք զույգ ենք, ցանկանում ենք աղջիկ», «Գժվում եմ, երբ աղջիկը օրգազմի է հասնում», «Ես աղջիկների եմ սիրո՞ւմ, թե՞ բիսեքսուալ եմ»: Այսպիսի եւ այլ բովանդակությամբ հարցադրումների կարելի է հանդիպել secret.am կայքում: Կայքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ հասարակության պատկերացումները սեքսի մասին փոխվել են: Այսօր արդեն մարդիկ, որքան էլ կայքի անվանումը հուշում է, որ գաղտնի է, հարցադրումներ են անում, թե ինչպես սեքսով զբաղվեն, կարծիքներ են հարցնում դիմացինից, նրան  բառի բուն իմաստով մտցնում սեփական անկողին: Շատ հաճախ  «գաղտնի» պատմությունները ընթերցելիս  տպավորություն է ստեղծվում, որ հասարակության մի հատված հիվանդ է: Դժվար թե բանական մարդը ցանկություն հայտնի, որ իր կնոջ հետ իր աչքի առաջ երրորդ անձ կենակցի, կամ, առավել եւս, դժվար է պատկերացնել, որ հայ աղջիկը կարող է սեքսի տենչանք ունենալ հարազատ եղբոր նկատմամբ կամ հակառակը:

24891675_1330293127083057_148064442_n

24898787_1330293133749723_17508971_n

Կայքում մարդիկ գրառումներ են անում, միմյանցից կարծիքներ հարցնում, թե ինչ դիրքով է նախընտրելի սեքսով զբաղվել, եւ կամ բարձրաձայնում իրենց տարօրինակ հակումների եւ զգացումների մասին: Ի՞նչ սեքս են նախընտրում կայքում գրառումներ կատարողները: Այս ամենին չէինք անդրադառնա, եթե այն լայն տարածում չունենար նաեւ սոցիալական ցանցերում: secret.am կայքում կատարված գրառումներից հատվածների կարելի է հանդիպել նաեւ «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում: Օգտատերեր կան, որոնց ոգեւորում է կայքում գրառումներ կատարողների համարձակությունը, մի մասը անտարբերություն է ցուցաբերում, մի հատված էլ պարզապես անլուրջ է մոտենում գրառումներին: Իհարկե, ճաշակին ընկեր չկա:

24899130_1330293137083056_1255155973_n

24992098_1330293123749724_1515949387_n

Հայկական ավանդույթները որքան են աղճատվել, ինչո՞ւ սեփական անկողնու մութ պատմությունները հասարակությունը դարձրեց քննարկման առարկա: Ամեն դեպքում, այս ամենը առաջադեմ հասարակություն ասվածում դիտարկելը սխալ է:

Araratnews.am