տուն Հասարակություն Իրավական Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության գործով նախաքննությունը

Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության գործով նախաքննությունը

207
0

Ամիսներ առաջ մեծ աղմուկ առաջացրած «Սպայկա» ընկերության գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանից:

Թե ինչ փուլում է նախաքննությունը, Բաղդասարյանը տեղյակ չէր: Նա հիշեցրեց՝ երկու այլ ընկերությունների հարկային պարտավորություն չկատարելը ցանկանում են «փաթաթել  «Սպայկայի» վզին»:

Ընկերության փաստաբան Սամվել Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասն տեղեկություն չհայտնեց նախաքննության ընթացքից: Միայն ասաց. «Այն, ինչ կա մամուլում, դա է: Ավելացնելու ոչ մի բան չունեմ»:

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ ընկերությունը շարունակելու է  պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքները, որոնք սկսվելու են մի քանի օրից:

Հիշեցնենք՝ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Սոնա Դավթյան