տուն Լուրեր Ի՞նչ պետք է անել, եթե ցուցակում կին չլինի. Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին

Ի՞նչ պետք է անել, եթե ցուցակում կին չլինի. Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին

112
0

edmon

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Էդմոն Մարուքյանի առաջարկած փոփոխություններով, եթե  ինքնբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավորի կին թեկնածու, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի հաջորդ կին թեկնածուին:

Ըստ արդարադատության նախարարի` այդ կարգավորումը խնդրահարույց է. «Ի՞նչ պետք է անել, եթե օրինակ ինքնաբացարկներով պայմանավորված՝ որևէ կին թեկնածու ընդգրկված չի լինում կամ թափուր մանդատ առաջանալուց հետո բոլոր կին թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում կամ ցուցակում կին թեկնածու չկա»:

Արփինե Հովհաննիսյանը եզրափակեց, որ առաջացած նշված հարցերի պատճառով էլ կառավորությունը նպատակահարմար չի գտնում կատարել այդ փոփոխությունները: