Այսօր լրագրողները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հետաքրքրվեցին` հոկտեմբերի 27-ից 18 տարի անց ո՞ր հարցերն են նրա համար անպատասխան մնացել: Նախկին մարզպետն ասաց, որ իր համար չբացահայտված հարցեր չկան: «Իմ ժողովրդի համար ողբերգական օր էր»:
Հարցին՝ բացահայտվա՞ծ են ոճրագործության պատվիրատուները, Սուրիկ Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ պատվիրատուի մասին ես խոսում: Ամեն ինչ բացահայտված է, մարդիկ իրենց պատիժը կրում են»:
Սոնա Դավթյան