տուն Լուրեր Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված ոսկու պաշարը վերականգնելու համար

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված ոսկու պաշարը վերականգնելու համար

132
0
Ազգային ժողովում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց՝ նշելով, որ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը վերականգնելու համար, այս պահի դրությամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում։
Արթուր Ջավադյանն ի պատասխան ասաց, որ աշխատանքներ տարվել են այդ ուղղությամբ, և ոսկու որոշակի պաշար նախատեսվում է վերականգնել․ «1.6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային, վաճառելու իմաստը եղել է երկակի. գները աճել են, և բյուջեի եկամուտների խնդիր կար, ընդունվել է որոշումը, քանի որ ոսկի տնօրինելուց շահույթ չէինք ստանում, ներդրվել է, շահույթ ունեցել ենք: Դրանից հետո աշխատանքներ են տարվել, ու ոսկին դարձել է շատ ոչ հուսալի ակտիվ, գները մեծ փոփոխության են ենթարկվում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ»։
Ջավադյանի խոսքով՝ աշխատանք է տարվում շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, և Հայաստանում շուտով կբացվի ոսկու աֆինաժի գործարան: