Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ ժամը 17։30-ին, խմբակցության փակ նիստ կանցկացնի։
Araratnews.am-ը կապ հաստատեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու նիստի օրակարգը։
Աղազարյանը նշեց, որ ինքը մարզում է և չի կարողանա մասնակցել նիստին, դրա համար քննարկվող հարցերի մասին տեղյակ չէ․ «Բայց հավանաբար վաղվա նստաշրջանի հետ կապված հարցեր են քննարկելու»,- եզրակացրեց պատգամավորը։