տուն Լուրեր Ի՞նչ է խոսել Նաղդալյանը Արգամունտիի հետ

Ի՞նչ է խոսել Նաղդալյանը Արգամունտիի հետ

111
0

Hermine_Nagdalyan

Ազգային ժողովի փոխխնախագահ Հերմինե Նաղդալյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի հետ, և ասել, որ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, կտրված է կոնտեքստից: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ինքը`  Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է արել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը: Նա իր կոչում նշել է. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ինքը Արգամունտի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ընդունված զեկույցների վրա չի սևեռվել ոչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ոչ ԵԽԽՎ այլ ներկայացուցիչներ, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսաստանը: « Ես ասել եմ, որ իր այդ հայտարարությունը միակողմանի է և նպաստում է լրացուցիչ լարումների և սրացումների», -ասաց ԱԺ փոխխնախագահը:

Հարցին, թե ի՞նչ արձագանքեց ԵԽԽՎ նախագահը, Նաղդալյանը նշեց, թե  նա վկայակոչել է տարբեր ժամանակներում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերը, ինչն էլ, ըստ Նաղդալյանի, վկայում է այն մասին, որ Արգամունտը ականջալուր լինելու ցանկություն չունի, պարզապես կատարում է այն պատվերները, որը ստանում է միակողմանի և անձնական շահերից ելնելով: Հարցին, թե եթե միջազգային հանրությունը շարունակի հավասարության նշաններ դնել կողմերի՝Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, ինչպիսի՞ն կլիննեն հայկական կողմի հետագա գործողությունները, Նաղդալյանն ասաց. «Ուզում եմ նկատեք, որ նույն Մինսկի խումբը վերջին տարվա ընթացքում արդեն, կարծես աստճանաբար, ձերբազատվում էր նման պահվածքից: Հնարավոր է , որ դրան նպաստում էր Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը և անտեղի մեղադրանքները, ինչն էլ բերեց նրան, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն փոխել էին իրենց հայտարարությունների բնույթը, և վերջին շրջանում փորձում էին առավել հասեցական մատնանշել գործողությունների հեղինակին»:

Նաղդալյանը տեղին է համարում հիշեցումն այն մասին, որ ադրբեջանական կողմը դեմ է արտահայտվել տեսախցիկների տեղադրմանը , հետաքննության մեխանիզմենրի հիմնադրմանը: Ըստ Նաղդալյանի՝ սրանք փաստեր են, որոնք ուղակիորեն ցույցն են տալիս , թե ով է շահագրգիռ կողմը: Հարցին, թե ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը չի՞ դնելու ԵԽԽՎ նախագահի նախագահության նպատակահարմարությանը հարցը, ինչի մասին խոսեց նաև Նաիրա Զոհրաբյանը, Նաղդալյանը պատասխանեց. «Ես այդ հարցի վերաբերյալ դեռևս պատվիրակության հետ քննարկում չեմ ունեցել, պատվիրակությունը դեռևս քննարկում է անցկացնելու, սակայն, կարծում եմ, որ եթե պատիրակներից մեկն ունի նման առաջարկ, այդ առաջարկը ուշադրության կարժանանա»: