տուն Լուրեր Ի՞նչ է փոխվել ձեր կառավարությունում, բացի ղեկավարից. Գուրգեն Արսենյանը` Վախթանգ Միրումյանին

Ի՞նչ է փոխվել ձեր կառավարությունում, բացի ղեկավարից. Գուրգեն Արսենյանը` Վախթանգ Միրումյանին

109
0

Gurgen-Arsenyan-e1348748835493

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ասաց.

«Սահմանապահը զինվորական մասնագիտություն է, դա երբեք չի կարող վերաբերել տեղին: Սահմանամերձը հասկացություն է, որը վերաբերում է տեղին, սահմանին մոտ:  Այդ տերմինաբանական մասում պետք է ավելի կոռեկտ լինել ու ճշգրիտ: Ձեր կողմից բերված օրենսդրական փաթեթում դուք շեշտեցիք, որ մի նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձին իր եկամտահարկի վճարման ժամանակ հաշվանցի իր կողմից վերցված հիպոտեկային հարկի մի մասը և բացատրեցիք դա նրանով, որ դրանով Դուք ձեռնարկում եք շինարարության խթանման գործընթաց: Ձեր կառավարության նախորդ ղեկավարը ՀՀ բնակիչներին տեղեկացրեց, որ ինչ-որ ժամանակ Հայաստանում փչվել է շինարարական փուչիկն, ու ոչ մի բան չենք ստացել դրա հետևանքով: Եվ այդ ժամանակ ես կառավարության որևէ ներկայացուցչից չլսեցի, որ շինարարությունը փուչիկ չէ, որ փչվի: Իսկ հիմա կխնդրեի բացատրել` պատրաստվում եք փուչի՞կ փչել, թե` այն արտահայտությունը, որ այս նախաձեռնությունը լոկոմոտիվ չէ տնտեսության մեջ, կոռեկտ չէր: Ի՞նչ է փոխվել ձեր կառավարությունում, բացի ղեկավարից»,- ասաց նա:

Ի պատասխան` Վախթանգ Միրումյանն ասաց.

«Հիպոտեկային վարկի տոկոսը մենք նվազեցնում ենք եկամտահարկի գումարից: Դա երկակի նշանակություն ունի. մեր քաղաքացիներին համապատասխան մատչելի հարկերի տրամադրումն է, ինչն էլ, բնականաբար ազդեցություն է ունենալու շինարարության վրա: Իսկ շինարարությունը այն ոլորտներից է, որը ենթադրում է աճ արտադրության, ծառայության ոլորտում, աշխատատեղերի դիմաց վարձատրություն և այլն»: