տուն Լուրեր Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում

Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում

138
0

Serj-Sargsyan1

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Սպասվում է նաև, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Սովորաբար, Սերժ Սարգսյանը, երկրի ներսում ներքաղաքական սրացումներ զգալով, փորձում է արտաքին վտանգի առկայությունը հիշեցնել: Գաղտնիք չէ, որ բանակցությունների սեղանին դրված հիմնական փաստաթղթով հայկական կողմից պահանջվում է ազատագրված 5, հետագայում էլ 2 տարածքների զիջում, հանրաքվեի կազմակերպում և այլն: Եռյակի հանրահավաքներից հետո չի բացառվում, որ, Սերժ Սարգսյանը, գիտակցելով իր ռեժիմի հնարավոր տապալման ռիսկը, կգնա Արցախի հարցով որոշակի առևտրի՝  հույս ունենալով ուշադրություն սևեռել արտաքին թշնամու վրա:

Արտասահմանյան որոշ վերլուծաբաններ էլ չեն բացառում, որ Արցախի հարցի լուծմամբ շահագրգռված ուժերը կստիպեն Սերժ Սարգսյանին զիջումների գնալ՝ խոստանալով պահել նրա իշխանությունն ու աջակցել Սահմանադրության փոփոխմանը:

Ամեն դեպքում, հանդիպման վերջնական արդյունքը պարզ կլինի շուտով: