Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների մասին, որտեղ ստուգումներ էին սկսել ռուսները վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ:
Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ վարչապետը լաբորատորիաների մասին տեղեկությանը լավ չի տիրապետում: «Մեր ունեցած տեղեկություններով՝ եղել են մանրէաբաններ Սարատովից, որոնք մտել են ու լաբորատորիայի շենքն են նայել: Իրանն էլ է ուզում թույլտվություն պահանջել ԱՄՆ լաբորատորիաներ մտնելու համար: Մեր գործընկերներն ուզում են ստուգել՝ կենսաբանական զենքի հարուցիչներ կա՞ն, թե՞ ոչ»,- բանախոսը:
Նախկին պաշտոնյան կարծում է՝ Հայաստանում այս հարցը թերի է ուսումնասիրված, մեզ մոտ այս հսկողությունը թույլ է. «Առաջին հերթին ԱԱԾ-ն է, բայց քանի որ այս ոլորտը սպեցիֆիկ է, վերահսկող մարմինը պետք է մասնագիտացված լինի այս ոլորտում»:
Ինչո՞ւ են ռուսներն անհանգստացած այս լաբորատորիաներից: ՍԱՊԾ-ի նախկին պաշտոնյայի խոսքով՝ ունենք հիվանդության հարուցիչներ, որոնք վտանգավոր են Հայաստանի համար: «Չմոռանանք, որ կենսաբանական զենք սարքելը շատ հեշտ է, այլ հարց է, որ մեր լաբորատորիաները չունեն այսօր այդ վերահսկողությունը»: Մի դիտարկում եւս: Բանախոսի խոսքով՝ եթե Հայաստանում գործող ամերիկյան լաբորիատորիաներին տվյալները «մեզ հասանելի չեն, ինչու են այդ տվյալները տրվում երրորդ կողմի»:
Գրիգոր Գրիգորյանը կարծում է՝ ազգային անվտանգության ծառայությունը պետք է հսկի այդ լաբորատորիաները:
Բանախոսը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի հետ կենսաբանական վտանգների նվազեցման համար Հայաստանը համագործակցում է 2000-ականներից, իսկ 2008-ից՝ արդեն ակտիվ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան