տուն Մամուլ «ՀԺ». Կեղծ ահազանգի համար կասկածվում է նախարարության աշխատակիցը

«ՀԺ». Կեղծ ահազանգի համար կասկածվում է նախարարության աշխատակիցը

123
0

efe764bd332ed036099045a8fc676e93

«Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: