Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ երեք շաբաթ իր հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Դեսպան Սվիտալսկին Երեւանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով եւ մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում: Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով` ամեն օր վազում է, հեծանիվ է վարում եւ այլն:
Վթարի ենթարկվելուց հետո Պյոտոր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցում է հայրենիքում` Լեհաստանում:
Մանրամասները՝ այստեղ