տուն Լուրեր Հյուսիս-հարավի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

Հյուսիս-հարավի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

119
0

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վարագ Սիսեռյանի և Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատակիցների հանդիպումն ավարտվեց։

Իրավաբան Արմեն Սաքապետոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1,5 ամսվա ընթացքում Կառավարությունը պետք է իրենց ներկայացնի խնդրի լուծման տարբերակներ։

Ըստ այդմ, շինաշխատակիցների բողոքի ակցիաները կդադարեցվեն, կսպասեն կառավարության քայլերին։

Նշենք, որ Հյուսիս-հարավի շինարարության վրա աշխատել է շուրջ 700 մարդ, նրանք դրա դիմաց ամիսներ շարունակ չեն վարձատրվել, և ընդհանուր պարտքը կազմում է մոտ 2 միլիարդ դրամ։