տուն Լուրեր ՀՅԴ-ն կողմ է քվեարկած քաղաքացիների ընտրացուցակները հրապարակմանը

ՀՅԴ-ն կողմ է քվեարկած քաղաքացիների ընտրացուցակները հրապարակմանը

108
0

hydՀՅԴ-ն կողմ է Հայաստանում քվեարկած քաղաքացիների ընտրացուցակները հրապարակմանը: Այս մասին մարտի 15-ին Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք քվեարկածների ընտրացուցակների հրապարակման կողմնակից ենք: Բայց եթե իրավական խոչընդոտներ կան, ապա առաջարկում ենք գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք զգալիորեն կմեծացնեն ընտրացուցակների հասանելիությունը»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով, ՀՅԴ-ի համար անհասկանալի է Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսված լրագրողների եւ դիտորդների՝ ընտրատեղամասերում գտնվելու սահմանափակումը, ընտրացուցակներում պարտադիր կարգով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառումը: Այս հարցերը նրանք քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ներկայացուցիչների հետ: