տուն Լուրեր ՀՅԴ-ն հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

ՀՅԴ-ն հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

121
0

ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ 18:30-ից կառավարության շենքի ներսում էր: «Շահագրգիռ շատ, օգտակար քննարկում էր հարցերի լայն շրջանակի հետ կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,-մանրամասնեց նա:

Արսեն Համբարձումյանը չասաց, թե արդյոք պատրա՞ստ են հետևել ԲՀԿ-ի օրինակին և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրել։