Ինչպես երեկ հայտնի դարձավ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի նախագահի պաշտոնում:
«Այդ պաշտոնը յուրաքանչյուր տարի փոխվում է, այժմ նպատակահարմար է գտնվել նախկին վարչապետին նշանակել: Նշանակմանը նորմալ ենք վերաբերում»,- Araratnews.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ԵՏՄ կոլեգիայում, անդամ երկրների ղեկավարների որոշմամբ, յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների թիվը եւս կրճատվելու է՝ հասցվելով երկուսի՝ ներառյալ նախագահը: Հիշեցնենք՝ Հայաստանից ԵՏՄ կոլեգիայի նախարար են նշանակված Արա Նռանյանը, Կարինե Մինասյանը և Ռոբերտ Հարությունյանը:
Աղվան Վարդանյանից հարցրեցինք՝ տեղյա՞կ է ովքեր են ստիպված լինելու թողնել պաշտոնը, պատասխանեց. «Դեռ որևէ տեղեկություն չունեմ»: