տուն Լուրեր ՀՅԴ-ին միայն հրավերն է պակասում կոալիցիա վերադառնալու համար

ՀՅԴ-ին միայն հրավերն է պակասում կոալիցիա վերադառնալու համար

140
0

download (3)

Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիա չի կազմելու ՀՀԿ-ի հետ: Այս մասին բազմիցս հրապարակումներ են եղել  թե´ մամուլում, թե´ կուսակցության պաշտոնական կայքում: Հիշյալ խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իրենց օրակարգում չկա կոալիցիա կազմելու հարցը, սակայն, «Քառյակից»  դուրս գալը, ապա նաև շատ ու շատ այլ փաստեր, որոշակի պատկերացում կազմել են տալիս: Վերջերս ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, և իրենք էլ ոչ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար: Երևի թե  հրավերի են սպասում, սակայն, դա ցույց չտալու համար հայտարարում են, որ չեն դիմել որևէ մեկին կոալիցիա մտնելու համար: Ինչևէ, որևէ ժխտողական պատասխան չկա, թե հրավերի դեպքում ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կկազմի: Ազգային ժողովի վերջին երեք գումարումներում  Դաշնակցության ընդգրկված պատգամավորների քանակը լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնար: Ազգային Ժողովի 3-րդ գումարման ժամանակ  ուներ 11 պատգամավոր, 4-րդ գումարման ժամանակ՝ 16:  Ազգային Ժողովի 5-րդ գումարման ժամանակ՝ 2012թ-ին, ունեցան արդեն 5 պատգամավոր: Վերջին շրջանում իրականացավ ՀՅԴ-ի պահանջներից մեկը՝ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունները: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի քաղաքական հայացքները համընկնում են վերջին իրադարձություններին համընթաց: Արդյո՞ք կնպաստի այս երկու պահանջների իրականացումը, որ Դաշնակցությունը կոալիցիա վերադառնա: ՀՅԴ-ի անդամների հայտարարություններից պարզ երևում է, որ միայն հրավերն է պակասում կոալիցիա վերադառնալու համար: