տուն Լուրեր ՀՅԴ-­ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում

ՀՅԴ-­ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում

104
0

timthumb

ՀՅ Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկեց 03/23 ընտրատեղամասում:

Նա քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ քվեարկեց հանուն նոր ժամանակաշրջանի, և որ ՀՅԴ-­ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում:

«Համոզված ենք, որ սա 4­րդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է և ուզում ենք, որ այդ 4­-րդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Քվեարկել եմ՝ վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական»,­- ասաց Ռուստամյանը՝ նկատելով, որ թե հետագա քայլերը ինչպես կկատարվեն ու ինչ խորությամբ, արագությամբ կախված է այն խորհրդարանի որակից, որը կընտրվի ապրիլի 2-­ին: