տուն Լուրեր Հույս ունեմ, որ իրավիճակ կփոխվի. Զոհրաբյան

Հույս ունեմ, որ իրավիճակ կփոխվի. Զոհրաբյան

150
0

Naira

«Անկեղծ ասած, ես հույս ունեմ, որ իրավիճակ կփոխվի համանախագահների բանակցություններից հետո: Բայց այլեւս հայտնի է, որ այս ամենը լինելու է ժամանակավոր լուծում, որովհետեւ հստակ է, որ Ադրբեջանն ունի իր համար հստակ որոշում` գնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական  ճանապարհով: Ես այստեղ  տեսնում եմ միջազգային հանրության անտարբերություն, եւ սա միջազգային հանրության լռության գինն է»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ընթացող բանակցություններին: Նրա խոսքով Մինսկի խմբի համանախագահների, կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարությունները, միջազգային այլ կառույցների հայտարարությունները, ի վերջո բերելու են նրան, որ Ալիեւը գնալու էր  նրան, որ ԼՂՀ խնդիրը լուծեր ռազմական ճանապարհով: «Երբ, որ Ալիեւը ամեն ամիս կազմակերպում էր հերթական ռազմական տեխնիկայի  ֆոտոսեսիան՝ արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, ի տես միջազգային հանրության, ի տես Մինսկի խմբի համանախագահների, իսկ Մինսկի խումբը շարունակում էր լղոզված հայտարարություններ անել, ապա դրա արդյունքը պիտի լիներ այս ծանր իրավիճակը, որ մենք ունենք շփման գծում»,- ասաց Զոհրաբյանը, հավելելով, որ հույս ունի, որ  հրադադարի ռեժիմը կպահպանվի: