տուն ժամանց Հույս ունեմ երգել մինչև 100 տարեկանս. Ազնավուր

Հույս ունեմ երգել մինչև 100 տարեկանս. Ազնավուր

122
0

Ես հույս ունեմ երգել մինչև 100 տարեկան դառնալս. այս մասին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն ասել է Le Figaro պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, նա դեռ երեխա է»,- կատակել է շանսոնիեն, նշելով, որ նա ամենածեր երգիչն է աշխարհում։

Պարբերականը գրում է, որ երգիչը, չնայած տարիքին, չի կորցրել պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա բեմ է վերադարձել նոր ֆրանսիական շրջագայություն անցկացնելու համար: «Բերսի Արենա» մարզահամերգային համալիրում նա օրեր առաջ հանդես է եկել 20 հազար հանդիսատեսի առաջ: