Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը, որպեսզի առավելագույնս օգուտ ստանա էներգակիրների տարանցման համար։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն։
«Թուրքիայի տնտեսությունն աճում է, աճում է նաև էներգակիրների պահանջարկը։ Մենք չունենք էներգետիկ աղբյուրներ, սակայն մենք գտնվում են էներգետիկ ուղիների խաչմերուկում և կարող ենք օգուտներ քաղել ռեսուրսների տարանցումից։ Այնպես, ինչպես բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այնպես էլ Թուրքիան կարող է դառնալ էներգիայի աղբյուրների տարանցման վայր», — ասել է Դավութօղլուն։