Եգիպտական Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, տուժել է ՀՀ երկու քաղաքի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի», – գրել է Բալայանը:
Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների դեմ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Նախնական տվյալներով, ենթադրվում է, որ զոհվածներն ուկրաինուհիներ են: