տուն Լուրեր Հուրգադայում հանցագործը վնասազերծվել է ՀՀ քաղաքացու օժանդակությամբ

Հուրգադայում հանցագործը վնասազերծվել է ՀՀ քաղաքացու օժանդակությամբ

88
0

1500052945-7528

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։

«Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- գերլ է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է հանգստացողների վրա, դանակահարել, կան զոհեր և վիրավորներ: Վիրավորների մեջ երկու ՀՀ քաղաքացի կա: