Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի դեպքերի կապակցությամբ, որտեղ իր ցավաացությունն է հայտնել զոհվածների հարազատներին: Միությունը անդրադարձել է նաև Գյումրիում տեղի ունեցած բախումներին և կոչ արել կուլ չգնալ սադրանքներին և ժողովրդի զայրույթը սեփական շահերի համար չծառայեցնել: Հայտարաությունում նաև նշվում է.
«Ռուսաստանի հայերի միությունը դիմում է Հայաստանի իշխանությանը առաջարկությամբ, որպեսզի հունվարի 21-ը Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո 7-րդ օրը հայտարարել համազգային սգի օր: Գտնում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով, այլ պետք է ձեռնարկեն ավելի վճռական և առարկայական քայլեր՝ ուղղված Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»: