Հունգարիան պատրաստվում է առաջինն աշխարհում հարկ սահմանել համացանցի օգտագործման համար: Այս մասին գրում է Financial Times:
«Դա ոչ օրթոդոքսալ տնտեսական քաղաքականուլյան վերջին օրինակն է, որ իրականացվում է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա ավելի ու ավելի գերիշխող «Ֆիդես» կուսակցության կողմից», — գրում է պարբերականը:
Տնտեսության նախարար Միխայ Բարգան ավելի վաղ ծրագրեր էր հրապարակել, որը նախատեսում է համացանցի օգտագործվող ծավալի յուրաքանչյուր ԳԲ-ի դիմաց 150 ֆլորինտի (0,62 դոլար) գգանձում:
Նախարարը հայտարարել է, որ հարկը վճարելու են համացանցային պրովայդերն ու այն դառնալու հեռախոսազանգերի ու sms-ների համար գանձվող միջոցների տրամբանական շարունակությունը: