Հունաստանի իշխանությունները սպառնացել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոք ներկայացնելով Եվրամիության դեմ, որպեսզի արգելափակեն երկրի դուրս մղումը եվրագոտուց և կանխել բանկային համակարգի փլուզումը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Հունաստանի կառավարությունը կօգտագործի իր օրինական իրավունքները: Մենք խորհրդակցում ենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն ենթադրում եվրագոտու լքում, և մենք հրաժարվում ենք դա անել: Մեր անդամակցությունն առևտրի առարկա չէ», — ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
Նախարարի այս կտրուկ հայտարարությունը հնչել է այն բանից հետ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սպառնացել է հույներին՝ դուրս թողնել Եվրագոտուց, եթե կիրակի օրը կայանալիք հանրաքվեի ժամանակ նրանք դեմ քվեարկեն տնտեսական բարեփոխումների փաթեթին: