Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պնդում է, որ Հունաստանը մնա եվրագոտում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Հունաստանը եվրագոտում է: Այն պետք է մնա եվրագոտում», — Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
Մերկելը նույնպես պաշտպանել է այս տեսակետը: Նշենք, որ ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ ստեղծված ճգնաժամի կարգավորման ձգձգման դեպքում իր երկիրը կարող է լքել եվրագոտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Աթենքը մերժել էր ֆինանսական ճգնաժամի կարգավորման՝ իրեն առաջարկված ծրագիրը՝ այն համարելով «անընդունելի» և «աբսուրդային»:
Խորհրդարական ընտրություններում ՍԻՐԻԶԱ-ը հաղթանակից և Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարության ձևավորումից հետո Աթենքը հրաժարվել է բանակցել վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ, Միջազգային արժույթի հիմնադրամ) հետ, ինչը բերել է ճգնաժամի: