Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանը մնում է եվրագոտում:
«Համաձայնությունը ձեռք է բերված: Հունաստանը մնում է և անդառնալի կմնա եվրագոտու անդամ», — գրել է նա Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի խորհրդարանը հաստատել է եվրոպական գերատեսչությունների կողմից առաջարկված բարեփոխումների փաթեթը: Այդ փաթեթով Հունաստանը կստանա շուրջ 85 մլրդ եվրո: