Հունական բանկերը ոչ պաշտոնական սահմանափակում են մտցրել կանխիկ գումար հանելու համար՝ օրական 3 հազար եվրոյից ոչ ավել։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հունաստանի ԿԲ-ն հաստատել է այս տեղեկությունը։ Ներդրողների դրամական միջոցների արտահոսքը տեղի է ունենում՝ անկախ հունական բանկերին տրամադրած ֆինանսական օգնությունից, փոխանցում է Gazeta-ն։