տուն Քաղաքական Միջազգային Human Rights Watch-ը քննադատել է Սիրիայի կառավարությանը մի շարք բնակելի շրջանները դիտավորությամբ...

Human Rights Watch-ը քննադատել է Սիրիայի կառավարությանը մի շարք բնակելի շրջանները դիտավորությամբ ոչնչացնելու համար

129
0

logo-human-rights-watch-619x3481

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության քննադատել է Սիրիայի իշխանություններին Դամասկոսի և Համայի բնակելի մի քանի հազար շինությունների դիտավորյալ ոչնչացման համար, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսից մինչև 2013-ի հուլիսը: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում:

Զեկույցում տեղ են գտել արբանյակից արված մի շարք լուսանկարներ, ինչպես նաև վկաների ցուցմունքներ, որոնք պատմում են բուլդոզերների գործադրմամբ բնակելի շրջանների ավերի մասին: Առաջնորդվելով արբանյակից ստացված լուսանկարներով` մասնագետները հաշվել են, որ ընդհանուր առմամբ ավերված շրջանների մակերեսը կազմում է 145 հեկտար:

Փորձագետների ունեցած տվյալներով՝ այս քայլով իշխանությունները փորձել են պատժել քաղաքացիական այն բնակչությանը, ովքեր համագործակցել են անջատողականների և ընդդիմադիրների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here