տուն Քաղաքական Միջազգային Հուլիսի 21-ին կքննարկվի մալայզիական ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման բանաձևը

Հուլիսի 21-ին կքննարկվի մալայզիական ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման բանաձևը

111
0

UN-Organisationen ziehen in Langen Eugen

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մտադիր է հուլիսի 21-ին կազմակերպել Ուկրաինայի տարածքում խոցված մալայզիական ինքնաթիռի գործը քննելու միջազգային տրիբունալի ստեղծման բանաձևի քվեարկությունը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ում իր աղբյուրներին:

«Բանաձևի հեղինակներն ավարտել են աշխատանքը նախագծի վրա, այն այս պահին ունի վերջնական տեսք: Նախնական տվյալներով` քվեարկությունը նախատեսվում է հուլիսի 21-ին», — նշել է աղբյուրը:

Ըստ որոշ աղբյուրների` մալայզիական և հոլանդական կողմերի քննության արդյունքում պարզվել են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանն անմիջական կապ է ունեցել այս հանցագործության հետ: Ռուսաստանը մերժում է ՄԱԿ-ի ԱԽ կողմից նման տրիբունալ ստեղծելու հնարավորությունը և վետո կկիրառի: