Բջջային էլեկտրոնիկա արտադրող թայվանական HTC-ն կթողարկի HTC One սմարթֆոնի ոսկեգույն կորպուսով տարբերակը: Այս մասին հայտնում է Engadget-ը՝ հղում անելով HTC-ին:
Սմարթֆոնը Եվրոպայում վաճառքի կհանվի «մոտ ժամանակներս»: Այն հատկություններով չի տարբերվի այլ HTC One սմարթֆոններից և կունենա ալյումինե կորպուս, քառամիջուկ պրոցեսոր, 4,7 դյույմանոց էկրան և «ուլտրապիքսելային» տեսախցիկ:
Բացի ոսկուց՝ HTC One-ները հասանելի կլինեն նաև արծաթագույն, կարմիր, կապույտ և սև կաղապարներով:
Հոկտեմբերի սկզբին HTC-ն ներկայացրեց իսկական ոսկով պատված HTC One, որն արժեր 2750 ֆունտ:
Ոսկե սմարթֆոնից թողարկվել էր ընդամենը 5 օրինակ։