Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկացմամ` աստղագետները վստահ են, որ Երկրագնդին մոտենում է հսկա երկնաքար, որն անցնելու է Երկրի կողքով: Սակայն Լուսնի հետ երկնաքարի բախման վտանգն ավելի մեծ է:
Ավելի վաղ NASA-ի մասնագետները հայտնել էին երկնաքարի մասին, որն ահռելի արագությամբ թռչում է Երկրի ուղղությամբ, և Երկրագնդին առավելագույն մոտ կհայտնվի հոկտեմբերի 31-ին` Հելլոուինի օրը: